Բաքվում երկօրյա խիստ կարանտին կգործի․ Տնից դուրս գալ չի կարելի![]() 6 հունիսի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և մի քանի այլ խոշոր քաղաքաների բնակիչներ ոչ աշխատանքային օրերը կանցկացնեն տանը՝ լիակատար մեկուսացման մեջ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Հունիսի 6-ի կեսգիշերից սկսած՝ մինչև հունիսի 8-ի վաղ առավոտ Բաքվի Սումգայթի, Գյանջայի, Լենկորանի և Ապշերոնյան թաղամասի բնակիչները խիստ կարանտինային ռեժիմում կլինեն, նրանց արգելված է լքել բնակավայրերը։ Կարգը խախտելու համար սահմանվում է $58-117 տուգանք։ Բացառություն է միայն՝ անհապաղ բժշկական օգնության և մտերին հարազատի հուղարկավորությանը գնալը։ Չի գործի հանրային տրանսպորտը, արգելված է օգտվել նաև սեփական ավտոմեքենայից։ Ադրբեջանի իշխանությունները որոշել են անցնել երկօրյա խիստ կարանտինի, քանի որ վերջին օրերին սահմանափակումների մեղմացումից հետո վարակի հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում։ Ներկայումս Ադրբեջանում վարակված է 6860 մարդ, 82 հոգի մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |