ԱՆ․ Տանը մեկուսացած վարակակիրները 14-րդ օրն առողջացած են համարվում, չեն թեստավորվում 6 հունիսի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսից առողջացած 207 պացիենտը մայիսի 22-ին ներդրված նոր համակարգից դուրս եկածներն են, ՀՀ-ում ասիմպտոմ վարակակիրներին թեստավորում չի արվել, PanARMENIAN.Net ին ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Մայիսի 22-ի դրությամբ ՀՀ-ում 374 նոր վարակակիր է եղել, 14 օր անց առողջացած են համարվել 207-ը։ Նա հաստատեց՝ ՀՀ-ում կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերը, որոնք տանն են բուժում ստանում, առողջացած են համարվում արդեն 14-րդ օրը, նրանց չեն թեստավորում։ Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ մայիսի 22-ից ասիմպտոմ վարակակիրները մտել են նոր համակարգ։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն նրանց հիվանդության ընթացքին և 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, վարակի 14-րդ օրը նրանք դառնում են առողջացած։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |