Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը հատել են 7 մլն-ը![]() 8 հունիսի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 մլն-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է վարակակիրների 5․75%-ը՝ 402,804 մարդ։ Միայն մայիսին վարակվել է 3․5 մլն մարդ։ Այժմ վարակակի հաստատված դեպքերի ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է, The New York Times-ի փոխանցմամբ՝ երկրում 1․9 մլն վարակակիր կա, նրանց 5․67%-ը՝ 110,200 մարդ, մահացել է։ Երկրորդը Բրազիլիան է, որտեղ, ըստ վեջին տվյալների, 685,427 մարդ է վարակված, իսկ 5․44%-ը (37,312) մահացել է։ Վարակվածների թվով երրորդը ՌԴ-ն է, այնտեղ 467, 000-ից ավելի հաստատված դեպք կա, 1․25%-ը (5859 հոգի) մահացել է։ Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |