Ջավախքում ծանր տեխնիկայով վնասել են հայկական եկեղեցին և գերեզմանները

Ջավախքում ծանր տեխնիկայով վնասել են հայկական եկեղեցին և գերեզմանները

PanARMENIAN.Net - Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Ջավախքի Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի հայկական եկեղեցին և բակում գտնվող գերեզմանները, տեղեկացնում է Sputnik Georgia-ն` Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության վրա հղումով։

Գործակալության աշխատակիցները պարզել են, որ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատային մասերի՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։

«Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային մասունքներ են։ Վնասվել են նաև պարիսպն ու մուտքը»,– գրում է պարբերականը։

Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։

Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---