ՌԴ-ն օտարերկրացիների կընդունի բուժման և հիվանդին խնամելու նպատակով

ՌԴ-ն օտարերկրացիների կընդունի բուժման և հիվանդին խնամելու նպատակով

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները կկարողանան արտերկիր մեկնել՝ ուսման, բուժման, հիվանդ հարազատներին խնամելու և աշխատանքի նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգման խորհրդի նիստում։

Օտարերկրացիները նույնպես կկարողանան ՌԴ մեկնել բուժման նպատակով, նաև հիվանդին խնամելու, հավելել է նա։ Համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրված են, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ-ն ամբողջությամբ փակել էր սահմանները ԱՀԿ կողմից պանդեմիա հայտարարելուց ի վեր։ Հունիսի 8-ի դրությամբ երկրում 476,658 վարակակիր է գրանցվել, ավելի քան 230,000 ռուսաստանցի ապաքինվել է, մահացել է 5971-ը։ Ըստ մասնագետների, հիվանդության պիկը հետևում է, իշխանություններն աստիճանաբար չեղարկում են սահմանափակումները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---