Վարչապետ. Մասնակցեք հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը և մինչև 30 մլն դրամ դրամաշնորհ ստացեք

Վարչապետ. Մասնակցեք հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը և մինչև 30 մլն դրամ դրամաշնորհ ստացեք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է մասնակցել հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը, որը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի:

«Մասնակցեք, հաղթեք և ստացեք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ»,- ասվում է գրառման մեջ։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։

1-ին և 2-րդ մրցույթներին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, իսկ 3-րդի համար՝ դեկտեմբերի 1-ը։

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել։

Կառավարության հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակում մշակվել են ՏՏ ոլորտի տնտեսավարողների համար դրամաշնորհային փաթեթներ, նպատակ ունենալով օժանդակել աշխատատեղերի պահպանությանը և խթանել ոլորտում նորարարական գաղափարների առևտրայնացմանն ու իրագործմանը: Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 միլիոն դրամ է, կայացած ընկերությունների դրամաշնորհների առավելագույն չափը 20 միլիոն դրամ։ Իսկ համաֆինանսավորման դրամաշնորհները կտրամադրեն համաֆինանսավորում ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---