Գիտնականներն արբանյակի նկարներով փորձում են հասկանալ՝ երբ ու որտեղ է տարածվել կորոնավիրուսը10 հունիսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հարվարդի բժշկական քոլեջի աշխատակիցներն ուսումնասիրել են Ուհանի հիվանդանոցի՝ արբանյակներից արված պատկերները և նկատել, որ 2019-ի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեքենաների թվի կտրուկ աճ կա, փոխանցում է BBC-ն։ Այն համընկել է համացանցում «հազ» և «լուծ» բառերի որոնման կտրուկ աճի հետ։ Չինաստանում հետազոտությունն աբսուրդային էին համարել։ Նշվում է , որ երկրում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019-ի նոյեմբերին, դեկտեմբերին Չինաստանի իշխանությունն ԱՀԿ-ին տեղեկացրել է անհայտ պատճառով թոքաբորբի ավելացման մասին։ Ըստ հետազոտության՝ շատերին առողջական խնդիրներն անհանգստացրել են մինչև կորոնավիրուսի համաճարակի մասին հայտարարելը։ Գիտնականներն ուսումնասիրել են նկարներն ու դրանք համեմատել նախորդ տարվա (2018-ի հոկտեմբեր) նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ տվյալների՝ 1 տարվա կտրվածքով Ուհանի ամենամեծ հիվանդանոցներից մեկի դիմաց ավտոմեքենաների թիվն աճել է 67%-ով։ Չնայած հետազոտությունը դեռ փորձագիտական գնահատականի չի արժանացել, այնուամենայնիվ` մասնագետները փորձում են գտնել վիրուսի տարածման իրական օջախներն ու ժամանակահատվածը։ Նշվում է, որ անհնար է իրադարձությունների ճշգրիտ շղթան վերականգնելը, սակայն կան տվյալներ, որ Ուհանի շուկան վիրուսի տարածման աղբյուրներից մեկն է եղել և ոչ միակը։ Իսկ քաղաքում դեռ 2019-ի ամռան վերջին հիվանդանոցների բակերում մարդկանց թվի աճ է նկատվել։ Ուհանը Չինաստանում վիրուսի տարածման օջախ էր համարվում։ Հունվարի 23-ից այնտեղ և չինական այլ քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարված։ Վարակի օջախ համարվող Չինաստանն արդեն հաղթահարել է վիրուսի ճգնաժամը։ Ներկայումս աշխարհում 7․2 մլնից ավելի մարդ է վարակված կորոնավիրուսով։ Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |