Առուստամյանը $22 մլն-ի ծագումը տատիկից ստացած շահի ոսկիով է բացատրել

Առուստամյանը $22 մլն-ի ծագումը տատիկից ստացած շահի ոսկիով է բացատրել

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մոտ $22․5 մլն-ի կաշառք տալու համար մեղադրվող, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ գումարը ծագել է տատիկից ստացած իրանական շահի ոսկու շնորհիվ։ Ոսկին, ըստ Առուստամյանի, բերվել է 1987-ին իր պապու կողմից, ով ծառայում էր սովետական բանակում «Իրանի պատերազմի» ընթացքում, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Առուստամյանը կամ դատախազությունը, հավանաբար, նկատի են ունեցել 1980-88 թվականներին ընթացող Իրան-իրաքյան պատերազմը։ Դրա ժամանակ ԽՍՀՄ-ն աջակցել է Իրաքին, իսկ շահին Իրանում տապալել են 1979 թվականի հեղափոխության ընթացքում։ Ապրիլի 25-ին Առուստամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2 ամսով։

Ըստ դատախազության՝ Առուստամյանը Խաչատրյանին տվել է $22.4 մլն կաշառք՝ իր որդիների միջոցով հովանավորչության դիմաց։ 2011-ի ընթացքում գումարը փոխանցվել է Խաչատրյանների հետ կապված օտարերկրյա ընկերությունների հաշվեհամարներին, «նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար» կնքվել են փոխառության պայմանագրեր, սակայն որևէ գումար Առուստամյանին տարիներ ի վեր չի վերադարձվել։

Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև Խաչատրյանի, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---