ՀԲ-ն 1 տարով չեղարկել է ՀՀ-ին տրված վարկերի տարեկան 1.7% տոկոսադրույքը11 հունիսի 2020 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկել է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը։ ՀՀ և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7%) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020-ի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունիսի 30-ը): Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ $13 մլն : Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020-ին տնտեսական իրավիճակի վատթարացման կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |