Փաշինյանը՝ միջազգային աջակցության մասին․ Բարեկամ երկրների ժեստը չենք մերժի

Փաշինյանը՝ միջազգային աջակցության մասին․ Բարեկամ երկրների ժեստը չենք մերժի

PanARMENIAN.Net - Կան բարեկամ երկրներ, որոնք ցանկանում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին դժվար պահին և կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ եթե ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման ցուցանիշները մնան այս սանդղակում, ապա առոջղապահական համակարգը պատրաստ է այդ բեռը կրելուն։

«Այն երկրներից, որոնք նման ժեստ կանեն, մենք, իհարկե կընդունենք այդ աջակցությունը։ Եթե ամեն ինչ մնա այս տրամաբանության մեջ, այդ ժեստն առաջին հերթին կլինի բարեկամական, քաղաքական և հետո միայն՝ առողջապահական»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ևս պատրաստ է օգնել իր բարեկամներին դժվար պահերին։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը համավարակի դեմ պայքարում առաջին հերթին օգնություն է պատրաստվում խնդրել իր քաղաքացիներից՝ հակահամաճարակային կանոնների պահպանման, ընդհատակյա միջոցառումներ չկազմակերպելու հարցով։

Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---