Ադրբեջանը ՀՀ-ից մոտ 3500 Covid-19-ով հիվանդ կամ կոնտակտավորի տվյալներ է հանրայնացրել

Ադրբեջանը ՀՀ-ից մոտ 3500 Covid-19-ով հիվանդ կամ կոնտակտավորի տվյալներ է հանրայնացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայաստանցի մոտ 3500 Covid-19-ով հիվանդի/կոնտակտավորի տվյալներ է հանրայնացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինել։

․․․Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերն ասում է՝ որ էլփոստ է կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի»,-ասվում է գրառման մեջ։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական, որ դրանք իրական տվյալներ են, այլ ոչ հորինած, նա նշել է, որ «երևի թե, իրական են, նման են իրականին, բայց մինչեւ չստուգվի, պարզ չի լինի»։

Հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ռեկորդային` նոր 723 դեպք է գրանցվել։ 6 մահ է գրանցվել, դուրս է գրվել է 442 մարդ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---