Հետազոտություն․ Դիմակները կարող են մինչև 40% դանդաղեցնել վարակի տարածումը

Հետազոտություն․ Դիմակները կարող են մինչև 40% դանդաղեցնել վարակի տարածումը

PanARMENIAN.Net - Դիմակները կարող են մինչև 40% դանդաղեցնել վարակի տարածումը։ Այդ եզրակացության են եկել գերմանացի գիտանկանները, որոնք հետազոտություն են անցկացրել։

Գերմանիայի Յեն քաղաքում, որն առաջիններից էր դիմակի կրումը պարտադիր դարձրել, 20 օրում հիվանդությունների քանակը նվազել էր 25%, իսկ հետո գրեթե զրոյացնել, գրում է Forbes-ը։

https://www.forbes.ru/newsroom/obshchestvo/402811-uchenye-obnaruzhili-sposobnost-masok-zamedlit-rasprostranenie

Գերմանիայի այլ քաղաքներում դիմակ կրելն ավելի ուշ պարտադիր դարձավ և այնտեղ վարակը շարունակում էր տարածվել, ասվում է փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ, գիտնականները տվյալներ են հավաքել Գերմանիայի 401 տարածաշրջանից։

«Մենք իրոք հավաստի և համոզիչ վիճակագրական հաստատում ենք ստանում, որ դիմակ կրելը Յենում էապես նվազեցրել է վարակների թիվը․․․ 60-ից բարձր տարիքային խմբում հիվանդացության անկումն էլ ավելի զգալի է՝ ավելի քան 50%»,-գրել են հեղինակները։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 186,933 դեպք։ Դա ավելի քիչ է, քան Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ՌԴ-ում։ Գերմանիայում վիրուսից մահացել է 8780 մարդ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---