Վրաստանում առաջին անգամ Covid-19-ի նոր դեպք չի գրանցվել

Վրաստանում առաջին անգամ Covid-19-ի նոր դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ից ի վեր, երբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց, հունիսի 16-ի դրությամբ ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Sputnik Georgia-ն։

Ըստ հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքի, վարակակիրների ընդհանուր քանակը չի փոխվել՝ 879։ Մեկ օրում ապաքինվել է 20 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացել է 724-ը։

Բուժվում է 141 պացիենտ։

Կորոնավիրուսից Վրաստանում 14 անձ է մահացել։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---