Ծառուկյանի ելույթն ԱԺ-ում․ Բոլոր ոլորտներում ծայրահեղ, տրաքած վիճակ է, իմ դեմ գործը «շինծու է»

Ծառուկյանի ելույթն ԱԺ-ում․ Բոլոր ոլորտներում ծայրահեղ, տրաքած վիճակ է, իմ դեմ գործը «շինծու է»

PanARMENIAN.Net - Facebook-ով և ֆեյքերով երկիր կառավարել չես կարող, այսօր բոլոր ոլորտներում ծայրահեղ վիճակ է, հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը կաշառք է տվել, «շինծու գործ է»։

ԱԺ-ն քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազն այդ հարցով միջնորդություն է ներկայացրել։

«Այս ամենը սկսել է հունիսի 5-ին, երբ մենք ԲՀԿ խորհրդի նիստ հրավիրեցինք և լիարժեք իրավիճակը նայելով՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական և լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա, ոչ թե մեր ժողովրդին մենք ներկայացնում ենք ֆեյսբուքներով, ֆեյքերով: ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար է ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Ես խնդրում եմ, որ այսօր Խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական կյանք, ոչ թե Ֆեյսբուքով, ֆեյքերով։ Խոստումները տրված են 2 տարի, այն, ինչ ժողովուրդը լսեց, լսում էր, և բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա սարքած, արածը քանդվել է, ձախողվել է։ Լիարժեք առաջին օրվանից եմ ասել, ձեր կողքին եմ եղել, այո ⅓-րդը տվել եմ, Փաշինյանի հետ ստորագրել եմ հուշագիրը»,- հայտարարել է Ծառուկյանը։

Ծառուկյանը նշել է, որ երկրի համար իրենք $20 մլրդ են բերել ՀՀ-ի համար, որ տնտեսական հեղափոխություն լինի։

«Ժողովուրդը մեկ-երկու տարի սպասում է, բայց նույն հենց իրան հեղափոխությւոն բերողները, ովքեր ժողովուրդը խժռում է իր զավակներին, որովհետև ժողովուրդն ուզում է ինչ-որ բան կատարվի։ Պատվեր կատարելով, պատվերով, Ծառուկյանը վրա, ընտրակաշառք․․․․ թուղթ են գտել, Ծառուկյանը գումար տվել ա՞, կա այդպիսի ապացույց, ձեր ցավը տանեմ, ասել եմ՝ իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, շահի համար անողը թող դավաճան լինի, թող ադրբեջանցի լինի, թող թուրք լինի»,-հայտարարել է նա։

Ծառուկյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարին, նշելով որ այն ձախողված է, իսկ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամ է։

«Տրաքած վիճակ է։ 3 ամիս հետո երկրում սով ա լինելու, դրա տակից չեք կարողանալու դուրս գալ։ Խելքի եկեք։ Էսօր ոչ մեկ փող չի տալիս ձեզ, չի վստահում։ Քաղաքական կայունություն չկա»,- ասել է Ծառուկյանը։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---