Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով

Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, գրում է BBC-ն։

Նա տեղափոխվել է Կիևի հիվանդանոցներից մեկը։

Նախորդ շաբաթ Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի ՊՇՌ թեստը դրական արդյունք էր ցույց տվել, սակայն հիվանդությունն անախտանիշ էր անցնում։

Զելենսկին և երեխաները չեն վարակվել՝ կրկնակի թեստերը ևս բացասական են եղել։

Կնոջ հիվանդության պատճառով Զելենսկին անցել է աշխատանքային սահմանափակ ռեժիմի՝ նա անցել է առցանց շփումների։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---