Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է վարակել նաև մարդու ուղեղը

Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է վարակել նաև մարդու ուղեղը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը կարող է վարակել մարդու ուղեղի բջիջներն ու բազմանալ այնտեղ: Նման եզրահանգման են եկել Ջոնս Հոփքինսի անվան ինստիտուտի գիտնականները, փոխանցում է Forbes-ը։

Տոքսիկոլոգ Թոմաս Հարթունգն իր գործընկերների հետ հետազոտել է ցողունային բջիջներից աճեցված մինի-ուղեղը, որտեղ վարակումից հետո վիրուսը բազմապատկվել է նեյրոններում․ 3 օրում վարակված բջիջների քանակն աճել է նվազագույնը 10 անգամ։

«Շատ կարևոր է հասկանալ, որ վիրուսը կարող է ուղղակիորեն ազդել մեր ամենաարժեքավոր օրգանի վրա»,- հայտնել է պրոֆեսոր Հարթունգը։

Նշվում է, որ մինչ այժմ պարզ չէ, թե քանի պացինետ է բախվել այս խնդրին։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8 մլն-ը։ Ամենից շատ վարակակիրներն ԱՄՆ-ում են՝ 2․1 մլն-ից ավելի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---