Ամոյանը վիրավորված է․Ես ռեցիդիվիստ չէի, որ ինձ այդպես տային գետնին

Ամոյանը վիրավորված է․Ես ռեցիդիվիստ չէի, որ ինձ այդպես տային գետնին

PanARMENIAN.Net - Անվանի մարզիկ, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրինակի չեմպիոն, ըմբիշ Ռոման Ամոյանը վիրավորված է ոստիկանության գործողություններից, որի արդյունքում իրեն ԱԺ մոտ ի աջակցություն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ակցիայի ժամանակ պառկեցրել են ասֆալտին և ձեռնաշղթաներ հագցրել։

«Ես ռեցիդիվիստ չէի, որ ինձ այդպես տային պոլին։ Ես վիրավորված եմ, որովհետև մենք խայտառակ եղանք։ Իմ ընկերներով, միջազգային ֆեդերացիայով արձագանք է ստացել այս միջադեպը։ Եթե մեր երկրի ղեկավարությունն այս ամենի մասին չի մտածում, ուրեմն իր պաշտոնի մասին է մտածում։ Ես այլ բան չեմ կարող եզրակացնել»,- ասել է Ամոյանը, գրում է «Հետքը»։

Ամոյանն է, որ ոստիկանությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր նկատմամբ իրականացված գործողությունների համար։

«․․․Ես կանգնած էի իմ տեղը, գալիս, կոպիտ մոտենում են, ես հարց եմ ուզում ուղղել իրենց, ասում են՝ դու բան չունես խոսելու։ Ես «պադեզդի շարքային խուլիգան» չեմ, որ ինձ հետ այդպես խոսեն․․․ես հո խուլիգան չէ՞ի, որ իրենց ասածին հակառակվեի, բայց երբ գալիս, թևիցս բռնում, ոլորում, գցում են գետնին, դա անելու բան չէ։ Ես կարող եմ միայն ասել՝ ափսոս, որ մենք խաբվեցինք»,- ասել է Ամոյանն ու հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ իրենք դեմ են բռնությանը։

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հայտնել է, որ իր նախաձեռնությամբ խոսել է ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ և որ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։

Ամոյանը հունիսի 16-ին մասնակցել է բողոքի ակցիային Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ շենքի հարակից տարածքում էր։ Նրան բերման են ենթարկել՝ ասֆալտին պառկեցնելով։ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը, տեսնելով Ամոյանի դիմադրությունը, հրամայել է նրան պառկեցնել ասֆալտին, ապա ձեռնաշղթաներ հագցնել։ Նա նաև ասել է, որ Ամոյանի նկատմամբ վարչական ձերբակալում է իրականացվում՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---