Թուրքիայի խորհրդարանականները վերջնականապես որոշել են բարեկամություն չանել Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում պաշտոնապես իր գործունեությունն է դադարեցրել Թուրքիա-Իսրայել բարեկամության խումբը: Ինչպես հաղորդել է World Bulletin-ը, այս որոշումն ընդունվել է ուրբաթ օրը խորհրդարանի նիստում Գազայի սեկտորում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, որի ժամանակ, որոշ տվյալներով զոհվել են 1300 պաղեստինցիներ, այդ թվում նաեւ երեխաներ:



Խմբի գործունեության դադարեցման մասին արձանագրությունը ստորագրել է Թուրքիա-Իսրայել արդեն նախկին բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Օրհան Իշիկը:



Հենց սկզբից Թուրքիան դեմ էր «Ձուլածո արճիճ» գործողությանը` մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանութւյան մեջ: Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հունվարի 16-ին նույնիսկ պահանջեց հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ից: Չեղյալ հայտարարվեցին իսրայելցի բոլոր պետական գործիչների այցերը Թուրքիա եւ երկրում բարձրացավ հակասեմիթական ալիք, որը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ հայտնի հրեական կազմակերպությունները դիմեցին Անկարային` կոչ անելով դադարեցնել ատելությունն ու հրեաների հալածանքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---