Մինչև հունիսի 22-ը երեկոյան անձրև կտեղա

Մինչև հունիսի 22-ը երեկոյան անձրև կտեղա

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ hունիսի 17-ի ցերեկը, 18-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի 32-34 աստիճան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---