Երևանում դուստրը կորոնավիրուսից մահացած հոր անկողինը թողել է շքամուտքում․ Շենքն ախտահանվել է

Երևանում դուստրը կորոնավիրուսից մահացած հոր անկողինը թողել է շքամուտքում․ Շենքն ախտահանվել է

PanARMENIAN.Net - Երևանյան շենքերից մեկում կորոնավիրուսից մահացածի դուստրը հոր անկողնային պարագաները թողել է շքամուտքում, ամբողջ գիշեր խանգարել հարևաններին՝ մեղադրելով նրանց անտարբերության մեջ: Այդ մասին ֆեյսբուքյան հրապարակում է արել օգտատեր Լուսինե Նահապետյանը։

Նա նշել է, որ 90 բնակարան ունեցող շենքի հարկերում պատուհաններ չկան, օդափոխության խնդիր կա, իսկ այդ կինը հոր անկողնային պարագաները պատերին հպելով իջեցրել է ներքև։

«Նաև հեռախոսով ահաբեկում էր, որ չի ստորագրելու, որ հայրը կորոնավիրուսից է մահացել, ու բերելու է դին տուն, որ ինքն իր ձեռքով հուղարկավորի»,- գրել է նա։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ տեղյակ են խնդրից, վարչական շրջանի ղեկավարը կազմակերպել է շենքի խորքային ախտահանում։

Գրառման հեղինակը նշել է նաև, որ շենքի բնակիչները Ոստիկանություն են դիմել։

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հետ կապված ահազանգ ստացվել են, այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---