Գյուղաբնակ աշխատող ծնողը երեխայի խնամքի 2 նպաստ կստանա

Գյուղաբնակ աշխատող ծնողը երեխայի խնամքի 2 նպաստ կստանա

PanARMENIAN.Net - Գյուղական համայնքում բնակվող ծնողը, եթե աշխատող համարվի, երեխայի խնամքի 2 նպաստ կստանա՝ 53,000 դրամ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Առաջարկվում է գյուղաբնակ ծնողին երեխայի խնամքի նպաստ նշանակել և վճարել, անկախ ծնողի՝ որպես վարձու աշխատողի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:

Նպաստը կստանան հուլիսի 1-ից հետո ծնված երեխաները։

Ըստ նախագծի, խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսի փոխարեն կլինի 12 ամիս, այն լիազորագրով ստանալու դեպքում սահմանված ժամկետը նույնպես 6-ի փոխարեն կսահմանվի 12 ամիս:

Ըստ նախագծի՝ չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար, եթե մինչ այդ չի վճարվել: Ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը վերացվել է, այդ պահանջը պահպանվել է միայն երեխայի պարագայում:

Նախագծով հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---