Բուժանձնակազմ, 30,000 թեստ և այլ պարագաներ․ Լիտվան օգնություն է ուղարկել ՀՀ-ին

Բուժանձնակազմ, 30,000 թեստ և այլ պարագաներ․ Լիտվան օգնություն է ուղարկել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Լիտվան Հայաստան է ուղարկել 8 բուժաշխատողի ու 3 մասնագետի, կորոնավիրուսի 30,000 թեստ և 60,000 փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20,000 օդափոխիչի զտիչ (ֆիլտր), հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։

Այդ երկրի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան նշել է՝ հպարտ են, որ կարողանում են օգնել Հայաստանին դժվարին ժամանակահատվածում։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ այդ երկիրն առաջինն էր, որ արձագանքել է Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերել։

Մայիսի 14-ին Լիտվան ՀՀ մարդասիրական օգնություն էր ուղարկել։ Ապրիլին Լիտվայի կառավարությունը որոշել էր հատկացնել 100,000 եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային փոխանցելու նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---