Ավինյան․ Ֆիրդուսի թաղամասում 2-4 հարկանի փայտե պատշգամբով շենքեր կկառուցվեն19 հունիսի 2020 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Ֆիրդուսի թաղամասի կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում որոշվել է հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդում են: Այդ հրապարակումները լայն արձագանք էին ստացել ու քննադատության արժանացել։ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն այդ շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում։ Նա նշել է, որ նախատեսվում է վերարժևորել շենքերի հետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով: «Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,-գրել է Ավինյանը։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ հայտնել էր, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը՝ սաբոտաժ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |