Պաղպաղակների ընկերությունը հրաժարվում է «Էսկիմո» բառից․ Խտրական նշանակություն կա

Պաղպաղակների ընկերությունը հրաժարվում է «Էսկիմո» բառից․ Խտրական նշանակություն կա

PanARMENIAN.Net - Ամերիկյան Dreyer’s Grand Ice Cream ընկերությունը կփոխի իր 99-ամյա բրենդի՝ Eskimo Pies պաղպաղակի անունը՝ դառնալով հերթական ընկերությունը, որը վերանայում է իր մարքեթինգային քաղաքականությունը՝ ռասայական հավասարության և էսկիմոսներին խտրականության չենթարկելուց, փոխանցում է New York Post-ը։

«Մենք պարտավոր ենք մաս կազմել ռասայական հավասարությանը և ընդունել, որ տերմինը նսեմացնող է»,-նշել են ընկերությունից։

Անվան փոփոխության հետ՝ ընկերությունը կփոխի նաև մարքեթինգային արշավի մաս հանդիսացող որոշ դետալներ, օրինակ՝ պաղպաղակների վրա ավանդաբար պատկերվող փոքրիկ տղային` ձնառատ միջավայրում։

Ավելի վաղ Aunt Jemima-ն (ալյուրի, օշարակի և այլ ապրանքների բրենդ՝ սևամորթ կնոջ պատկերով) և Uncle Ben (բրնձի ապրանքանիշ՝ աֆրոամերիկացու պատկերով) ընկերությունները հայտարարել էին, որ պատրաստվում են վերանայել իրենց ապրանքատեսակների վրայի վիճահարույց պատկերները՝ սոցցանցային քննաադատություններից հետո։

ԱՄՆ-ում այս արշավը սկսվել է ռասայական խտրականության դեմ պայքարող բողոքի ցույցերից հետո։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան