Թուրքիան այնքան ուժեղ չէ, որ հավակնի համաթրքական առաջնորդի դերին26 հունվարի 2009 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Եթե անկեղծ դատենք, գործերով, ոչ թե խոսքերով, ապա Թուրքիան, ըստ իս, այնքան հզոր չէ քաղաքական եւ տնտեսական տեսակետից, որպեսզի հավակնի համաթրքական առաջնորդի դերին: Առավել եւս իսլամական»,-գտնում է ռուսաստանցի քաղաքագետ Մուրադ Հաջին: Նրա խոսքերով, Թուրքիայում կան լուրջ ներքաղաքական խնդիրներ, որոնք այս իշխանությունը չի կարող «լուծել» այլ կերպ, քան մշակույթի ցանկացած ոլորտում համաշխարհային առաջնորդության մասին խոսքերով: «Կառավարության համար կարեւոր է շեղել թուրք հանրությանը խնդիրներից, նա փորձում է թմրեցնել իր երկրի հասարակական կարծիքը, չեզոքացնել այն խոսքերով: Դրանով էլ բացատրվում է Թուրքիայի այժմյան արտաքին քաղաքական ակտիվությունը...Ժողովրդների պատմության մեջ նման բան բազմիցս է եղել»,-ասել է Հաջին: Նա նաեւ համոզված է, որ Թուրքիան դեմ չի գնա Իսրայելին` չափազանց ամուր է նրանց կապը, ինչի մասին էլ Թուրքիան բազմիցս է հրապարակավ հայտարարել: «Թուրքիան քողարկում է սեփական թուլությունը բաձրագոչ բառերով, սակայն համաշխարհային հանրությանը դժվար է խաբել»,-ասել է ռուսաստանցի թրքագետը, հաղորդում է 1news.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |