Փաշինյան․ Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելն ազգային ինքնության մաս դարձել

Փաշինյան․ Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելն ազգային ինքնության մաս դարձել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված վիճակին, հայտարարել է, որ կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը շարունակվում է։

Նա հավելել է՝ ըստ որոշ համացանցային գրառումների, կառավարութունը՝ հորդորելով չհամբուրվել փողոցում իրար տեսնելիս, նպատակ ունի վնասել ազգային ինքնությանը։

«Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս։ Չարենցն ու Թումանյանը փողոցում հանդիպել, փաթաթվել, իրար համբուրե՞լ են, հա՞, կամ Սարյանն ու Իսահակյանը․․․ էդպիսի պատմական տվյալների ես չեմ տիրապետում»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ոչ մի կերպ չի լուծվում հերթերի հարցը, եթե անգամ բանկերի, կամ այլ հաստատությունների մոտ գծանշումներ են արվում։

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488–ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 771-ով: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։

Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---