22-րդ ծրագիր. Ընդունվելուց 85 օր անց աշխատանքը կորցրած քաղաքացիներն աջակցություն կստանան

22-րդ ծրագիր. Ընդունվելուց 85 օր անց աշխատանքը կորցրած քաղաքացիներն աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության 22-րդ ծրագիրը։ Դրանով շահառուներին կտրամադրվի միանվագ աջակցություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Ծրագիրը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Դրանից կօգտվեն այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային հարաբերությունների (աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա) մեջ են գտնվել գործատուի հետ 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը, սակայն ազատվել են աշխատանքից մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ ընթացքում չեն անցել այլ աշխատանքի:

Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020-ի հունիսի 25-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---