Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքով քրգործ կա25 հունիսի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Քրգործը հարուցվել է ՔՕ 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Ջանոյանի փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ։ Բռնաբարության մեղադրանք Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանը արդարացրել է նրան։ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվել էին այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատել էր իշխանություններին՝ նշելով, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում և որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, թե Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերը տարածվել էին սոցցանցերում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |