$20 մլն կուղղվի Covid-19-ից տուժած ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը25 հունիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կնքել են 20 միլիոն դոլարի վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Բանկը կուղղի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Համաճարակից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով։ «Այս բարդ ժամանակահատվածում մեզ համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանում միկրո և ՓՄՁ-ների ֆինանսավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը: Մեր վստահելի գործընկեր ՎԶԵԲ–ի հետ համագործակցության արդյունքում ներգրավված միջոցների շնորհիվ հնարավորություն կունենանք նոր շնչով ու նոր թափով աջակցել համավարակից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Հատկապես այս իրավիճակում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման անխափան ընթացքը առաջնային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության կայունության համար»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Հայաստանում կորոնավիրուսի տարածման փուլից սկսած ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ներին տրամադրել է մոտ 49.5 մլրդ դրամի վարկային միջոցներ՝ ավելի քան 32,000 գործընկերոջ: Պանդեմիայի ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում է մնալ առանցքային գործընկեր, և այս ֆինանսավորումը կորոնավիրուսային համաճարակի ազդեցության դեմ պայքարին օժանդակելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների միայն մի մասն է: ՎԶԵԲ-ը հանձնառու է 2020-21թթ. 21 մլրդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |