Զեյնալյան․ Վարակի պիկի մասին խոսել դեռ վաղ է25 հունիսի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակի պիկի մասին խոսել դեռ վաղ է՝ թվերը շարունակում են աճել, գրում է Factor.am-ը։ «Որքան շատ թեստ է արվում՝ այնքան շատ են թվերը լինում: Մեր խնդիրն է հայտնաբերել բոլոր վարակվածներին»,- ասել է նա։ Խոսելով պաշտպանիչ դիմակների նախընտրլի տարբերակների մասին՝ Զեյնալյանն ասել է, որ ավելի ցանկալի է բժշկական դիմակներ կրել, որոնք եռաշերտ են, իսկ կտորե դիմակներն այդպիսին չեն: «Բայց գլխավորն այն է, որ քաղաքացիների քիթը և բերանը փակ լինեն որևէ միջոցով»,- ասել է պատգամավորը: Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 22,488-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 397 դեպք կա, այլ պատճառով՝ 131։ Առողջացածների ընդհանուր թիվը 11,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,625 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 102,736 թեստ։,/i> Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |