ԿԳՄՍ նախարար․ Հրդեհի օջախը մոտ էր Ցեղասպանության թանգարանին, ոռոգման համակարգը մաշված է

ԿԳՄՍ նախարար․ Հրդեհի օջախը մոտ էր Ցեղասպանության թանգարանին, ոռոգման համակարգը մաշված է

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհը, որը մարվել է հրշեջների հմուտ աշխատանքի շնորհիվ, բավականին մոտ է եղել Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին և կարող էր տարածվել շինության վրա, սակայն հրշեջներին հաջողվել է դա կանխել։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մոտ 2 ժամ գտնվել է դեպքի վայրում։

Հարությունյանը հայտարարել է, որ Ծիծեռնակաբերդի ոռոգման համակարգը ամբողջությամբ մաշված կամ թալանված է, հրդեհի բռնկման վտանգ միշտ կար։

«Կառավարությունը գումարներ է հատկացրել, որ այստեղ նոր աղբյուրից ջուր մատակարարվի, և մեծացվեն ոռոգվող տարածքները: Դրանով խնդիրը կարող է լուծվել»,-ասել է Հարությունյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ի ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։,/i>

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---