Վրաստանում Covid-19-ից մահացածն Ախալքալաքի գյուղերից էր․ Նա 10 օր առաջ էր ՀՀ-ից վերադարձել![]() 29 հունիսի 2020 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկի 82 տարեկան բնակիչ Վ.Բ.-ն 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը: Նա մահացել է կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում, գրում է Jnews.ge-ն։ Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով: Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել: Այսպիսով, տղամարդը դարձել է Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդը: Վ.Բ.-ն ապրում էր Ախալքալաքի գյուղերից մեկում, բայց երկար ժամանակ գտնվում էր Երևանում: Ստեղծված իրավիճակի պատճառով չէր կարողանում վերադառնալ տուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |