Քարդաշյանն իր KKW Beauty ապրանքանիշի 20%-ը վաճառել է $200 մլն-ով![]() 30 հունիսի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան շոուների աստղ Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի 20%-ը վաճառում է $200 մլն-ով բյութի գիգանտ Coty ընկերությանը, փոխանցում է Forbes-ը։ Կոսմետիկա արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Coty-ն (ընկերության ապրանքները MaxFactor բրենդի տակ են) արդեն Քարդաշյանի ընկերության գնման 20%-ի պայմանագիր է կնքել։ $200 արժեքով գործարքի պայմաններում Քիմի ամբողջ ընկերության արժեքը $1 մլրդ է գնահատվում։ Ակցիաների վաճառքից հետո երկու ընկերությունը մտադիր են միասին արտադրանքների շարք թողարկել կոսմետիկայի համաշխարհային շուկայում։ Քարդաշյանն իր հերթին նշել է, որ Coty-ի հետ գործակցությունը թույլ կտա իրեն կենտրոնաննալ ապրանքի արտադրության կրեատիվ կողմի վրա։ Քարդաշյանն իր KKW Beauty ընկերությունը հիմնել է 2017-ին։ Քիմը նաև զբաղվում է այդ բրենդի առաջխաղացմամբ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |