Մեկուսացվածների գնումների և աղբը թափելու խնդիրներն ու Պարետատան պատասխանը 1 հուլիսի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Տանը մեկուսացած քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, կանգնել են կենցաղային որոշ խնդիրների առջև՝ ինչպես կատարել առևտուր, եթե չունես առցանցի հնարավորություն, ով պետք է թափի աղբը, եթե տնից դուրս գալ չի կարելի: Բոլորովին վերջերս վարակված և մի քանի օր մեկուսացման մեջ գտնվող Գեղամը PanARMENIAN.Net ին պատմեց, որ առևտուր կազմակերպելու հետ խնդիր չունի՝ կարողանում է պատվիրել, սակայն լուրջ խնդիր է դարձել տանը կուտակվող աղբը: Այդ հարցով նա հասցրել է դիմել տարբեր պատասխանատու կառույցներ: «Բժիշկին հարցրեցի, ասաց՝ Պարետատնից ճշտի, Պարետատանն ասացին՝ ԱՆ-ից ճշտի: Մեկ-երկու օր զանգում էի, հազիվ պատասխանեցին ԱՆ-ից, էլի ուղղորդեցին դեպի Պարետատուն: Այնտեղ էլի չէին կողմնորոշվում, խոստովանեցին, որ այդ հարցի լուծման մասին դեռ չեն մտածել: Հետո համատեղ որոշեցինք, որ գիշերն ուշ ժամի դիմակ-ձեռնոցով, բոլոր կանոնները պահելով՝ արագ տանեմ, թափեմ, հետ գամ», - պատմեց Գեղամը: Երիտասարդի խոսքով՝ Պարետատուն առաջին զանգի ժամանակ իրեն առաջարկեցին աղբ թափելու հարցում ներգրավել ծանոթներից որևէ մեկին. «Ասացին՝ խնդրեք, դռան մոտ թողեք, գան՝ տանեն, բայց դա լավ տարբերակ չէր»: Գեղամն ընտրել է հարցն ինքնուրույն լուծելու տարբերակը. «Երեկ կեսգիշերից հետո մոտ 5 օրվա աղբը տարա՝ թափեցի, 2 դիմակ-ձեռնոցով»: Պարետատնից մեզ ասացին, որ կորոնավիրուսով վարակված, սակայն սիմպտոմներ չունեցող և տանը մեկուսացած քաղաքացիներին, երբ հրահանգվում է մեկուսանալ, նաև հարցնում են՝ արդյոք սննդի կարիք ունեն, թե` ոչ: Ըստ պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի՝ այդ տեղեկատվությունը փոխանցվում է և կազմակերպման գործընթացով զբաղվում են ՏԻՄ-երը։ «Երբ անձին տեղեկացնում են, որ պիտի ինքնամեկուսացվի, այդ հարցը իրեն տրվում է, հետո այդ տվյալը փոխանցվում է ՏԻՄ: Ամեն դեպքում, եթե անձը չի հայտնել նախօրոք, կարող է պարետատան թեժ գծի միջոցով այդ հարցը բարձրացնել կամ էլ ուղղակիորեն ՏԻՄ կապվել»,-ասաց Հունանյանը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |