Կորոնավիրուսից մահացած կնոջ կորած դին գտել են․ Արտաշիրիմում կարվի

Կորոնավիրուսից մահացած կնոջ կորած դին գտել են․ Արտաշիրիմում կարվի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով մահացած տատիկի կորած դին գտնվել է, այն սխալմամբ հանձնվել էր այլ անձանց, որոնք և կնոջը հուղարկավորել էին՝ կարծելով իրենց տատիկն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչպես և ենթադրելի էր, անփութության հետևանքով տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի»,- գրել է Զոհրաբյանը։

Պատգամավորը նշել է, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորել էին գյումրեցի տատիկին կհանձնեն հարազատներին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 29-ի առավոտյան Սբ Գրիգոր Լուսավորիչում կորոնավիրուսից մահացած տատիկի դին չեն կարողանում գտնել: Առողջապահության նախարարությունն արձագանքել էր դեպքին՝ նշելով, որ հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է ոստիկանությունը:

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---