Տեխասում դրսում դիմակը պարտադիր է դարձել․ Վարակման ռեկորդային դեպքեր կան![]() 3 հուլիսի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոթի որոշմամբ՝ թաղամասերում, որտեղ 20 հոգուց ավելի վարակված կա, մարդիկ կպարտավորվեն բաց և փակ տարածքներում դիմակ դնել։ Դիմակը պարտադի չի լինի 10 տարեկանից փոքրերի, դիմակ դնելուն հակացուցված հիվանդություններ ունեցոների, մարզվողների համար, ինչպես նաև սնվելիս կամ խմելիս։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։ Նահանգապետն ասել է, որ հոսպիտալները գրեթե լցվածն են։ Տեխասում վարակվել է ավելի քան 183,000 մարդ, մահացել՝ 2600-ը։ Վերջին 24 ժամում հայտնաբերվել է ռեկորդային 8000 դեպք, օրական դեպքերի նախկին ռեկորդը գրանցվել էր հունիսի կեսերին՝ 2400 էր։ Դրսում դիմակ կրելը պարտադիր է ևս 20 նահանգում։ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրավիրուսի մոտ 2,700,000 դեպք, 128,000-ը մահացել են։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել են ռեկորդային քանակով վարակվածներ՝ մոտ 52,000։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |