Տիեզերքում 1-ին տուրիստը տիեզերակայանից դուրս կանցկացնի 1,5 ժամ![]() 4 հուլիսի 2020 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Առաջին մարդը, որը տուրիստի կարգավիճակով կայցելի բաց տիեզերք, միջազգային տիեզերակայանից դուրս կանցկացնի 90-ից 100 րոպե։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Space Adventures ընկերությունից։ Սովորաբար պրոֆեսիոնալների համար ելքը տևում է 6-7 ժամ, սակայն քանի որ տուրիստը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէ, նրան կթույլատրվի ելք 90-100 րոպեով, ինչը համապատասխանում է Երկրի շուրջ տիեզերակայանի մեկ պտույտին։ Այդպիսով՝ նա կհասցնի տեսնել Երկիր մոլորակը բոլոր կողմերից։ «Ռոսկոսմոսի» կազմում գտնվող «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան Space Adventures ամերիկյան ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 2023 թվականին միջազգային տիեզերակայան «Սոյուզ» հրթիռակրով 2 տուրիստ հասցնելու շուրջ։ Նախատեսվում է, որ տուրիստներից մեկը ռուս տիեզերագնացի հետ բաց տիեզերք դուրս կգա։ Այս պահին հստակ մարդկանց հետ պայմանագրեր կնքված չեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |