Անգլիայում բացվում են վարսավիրանոցները, փաբերն ու կինոթատրոնները![]() 4 հուլիսի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Անգլիայում հուլիսի 4-ից վերաբացվել են վարսավիրանոցները, թանգարանները, փաբերն ու ռեստորանները, ինչպես նաև կինոթատրոնները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է քաղաքացիներին չմոռանալ կանխարգելիչ միջոցների մասին, գրում է Deustche Welle-ն։ «Եթե վիրուսի տարածումը կրկին դուրս գա վերահսկողությունից, կառավարությունն անհապաղ կրկին սահմանափակումներ կկիրառի»,-ասել է նա։ Հուլիսի 4-ից Բրիտանիայում կթույլատրվեն նաև ամուսնության գրանցումները, սակայն հյուրերի քանակը չպետք է գերազանցի 30-ը։ Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հանդիսավոր ճաշկերույթից։ Միացյալ Թագավորության մյուս մասերում՝ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, կարանտինը դեռ կպահպանվի։ Հուլիսի 3-ի երեկոյան Լոնդոնում 7 ոստիկան վիրավորում է ստացել չարտոնված համերգի հավաքված բազմությանը ցրելիս։ Հավաքվածները աղյուսներ և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության քաղաքային վարչությունը։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 285,000 դեպք է գրանցվել, ավելի քան 44,000 մարդ մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |