Գիտնականներ. Վիրուսի փոքր մասնիկները, մնալով օդի մեջ, վարակում են փակ տարածքում գտնվողներին 6 հուլիսի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - 32 երկրից 239 գիտնական նամակ է գրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կոչ անելով փոխել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խորհուրդները։ Ըստ գիտնականների՝ վիրուսն ունի նաև փոքր մասնիկներ, որոնք փակ տարածքներում մնում են օդի մեջ և վարակում այնտեղ գտնվողներին։ New York Times-ը գրում է, որ բարերում, ռեստորաններում, գրասենյակներում, շուկաներում, կազինոներում վիրուսի տարածումը հաստատում է այն, ինչի մասին գիտնականները խոսել են ամիսներ շարունակ։ Վերջնական հաստատումից հետո փակ տարածքներում անհրաժեշտ կլինի դնել դիմակ, անգամ եթե սոցիալական հեռավորություն պահվի։ Բշժշկական անձնակազմը կարիք կունենա N95 տիպի դիմակների, որոնք ֆիլտրում են անգամ ամենափոքր կաթիլները։ Վատ օդափոխման համակարգերով մարդաշատ վայրերում սրա հետևանքները վիրուսի տարածման վերահսկողության տեսանկյունից որոշիչ կլինեն։ Օդափոխման համակարգերը դպրոցներում, բժշկական կենտրոններում, ծերանոցներում, բնակելի տներում և ձեռնարկատիրություններում պետք է մինիմալիզացնեն օդի շրջանառությունը, անհրաժեշ է ավելացնել նոր հզոր ֆիլտրեր։ Վիրուսի մասնիկները ոչնչացնելու համար կարելի է օգտագործել ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Այս պահին ԱՀԿ-ն պայքարում է օդակաթիլային եղանակով խոշոր կաթիլների միջոցով վիրուսի տարածման դեմ. այդ կաթիլներն արագ ընկնում են ցած և չեն մնում օդում։ ախկինում համաշխարհային մամուլը պատմել է դեպքերի մասին, երբ օդափոխման համակարգերը տեղափոխել են վիրուսի մասնիկները՝ վարակելով մեկ վայրում իրարից հեռու գտնվող մարդկանց։ Օրինակ, Vox-ը հայտնել էր, որ ռեստորանում նստած վարակակիրներից վարակել են ոչ թե մոտ, այլ նրանցից ավելի հեռու նստած հաճախորդները։ Պատճառը եղել է մեկ ուղղությամբ փչող օդորակիչը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |