Քայնե Ուեսթի Yeezy-ն պետությունից $2 մլն-ի աջակցություն-վարկ է ստացել![]() 7 հուլիսի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռեփեր Քայնե Ուեսթի ընկերությունը՝ Yeezy-ն, ԱՄՆ-ում պանդեմիայի օրերին փոքր բիզնեսի աջակցման ծրագրով $2-5 մլն վարկ է ստացել։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը։ Ընկերությունը տեղեկացրել է, որ աջակցության ծրագրի շնորհիվ պահպանել է 106 աշխատատեղ։ Աջակցության ծրագիրն ուղղված է հենց փոքր բիզնեսներում աշխատատեղերի պահպանմանը։ Վարկերը ներվում են, եթե բիզնեսները գումարը ծախսում են թույլատրելի ուղղություններով, բայց ներված գումարի չափը կախված է աշխատողների հաստիքների չափերի և աշխատավարձերի կրճատումից։ Yeezy-ն մասնագիտացված է մարզակոշիկների և սպորտային կոշիկների արտադրության մեջ։ Համագործակցում է Adidas ընկերության հետ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |