ՄԱԿ․ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունն անօրինական էր![]() 7 հուլիսի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հունվարին ամերիկյան ուժերի ավիահարվածները, որոնց հետևանքով սպանվել է իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և ևս 9 մարդ, միջագային իրավունքի խախտում են։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցողը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողացել ներկայացնել համապատասխան ապացույցներ, որոնք կարդարացնեին ԱՄՆ շահերի համար այդ ավիահարվածների անհրաժեշտությունը: «Գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին եղել է Սիրիայում և Իրաքում Իրանի ռազմական մարտավարության ղեկավարը, սակայն ռեալ և անմիջական սպառնալիք չի ներկայացրել, այդ պատճառով ԱՄՆ գործողություններն անօրինական են»,- նշել է նա։ Սոլեյմանին իրանական «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն էր և համակարգում էր Իրանի գործողությունները Սիրիայում։ Նա սպանվել է Բաղդադում՝ ամերիկյան ուժերի ավիահարվածի արդյունքում։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցրել ամերիկյան երկու ռազմաբազային: Պատժիչ գործողությունների ընթացքում խոցվել էր ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռ, որն Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը շփոթել էին ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռի հետ։ Զոհվել էր 176 քաղաքացիական։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |