Իրանը հրաժարվել է փոխհատուցել ուկրաինական խոցված բոինգի զոհերի հարազատներին

Իրանը հրաժարվել է փոխհատուցել ուկրաինական խոցված բոինգի զոհերի հարազատներին

PanARMENIAN.Net - Իրանը հրաժարվել է փոխհատուցել հունվարին Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանքիներին, փոխանցում է Lenta.ru-ն։

Boeing 737-ը հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո սխալմամբ խոցվել էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրթիռով։ Մահացել էր 176 մարդ։

Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինի խոսքով՝ հուլիսի 7-ին Թեհրանը մերժել է փոխհատուցման մասին իրենց նախնական առաջարկը, սակայն, չնայած դրան, Կիևը հույս ունի շարունակել բանակցությունները «մի շարք գործոնների ազդեցությամբ»։

Ենինը նշել է, որ առայժմ վաղ է խոսել փոխհատուցման կոնկրետ չափի մասին, քանի որ այն հստակեցվում է ամբողջական հետազոտությամբ, իսկ այս պահին ամեն ինչ կախված է Իրանի ղեկավարության քաղաքական կամքից։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրաժարվել էին Boeing 737-ի սև արկղերը տրամադրելուց։ Ամենայն հավանականությամբ, դրանք Ֆրանսիա կուղարկվեն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---