Փեթ Քոնդել. Խայտառակություն Հոլանդիային, որ թույլ տվեց Եվրոպայի իսլամիզացիան29 հունվարի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի դերասան Փեթ Քոնդելը, որը վերջերս դարձել է Եվրոպայի իսլամացման խիստ քննադատներից մեկը, հանդես է եկել ի պաշտպանություն հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի, որին դատել են մահմեդականների հասցեին արած ոչ միանշանակ արտահայտությունների համար: Քոնդելը մեղադրել է հոլանդական իշխանություններին նրանում, որ իրենք թույլ են տվել իրենց երկրի լիակատար իսլամացում` նշելով, որ եթե նա այնպես արտահայտվեր Ղուրանի հավատացյալների եւ դավանողների մասին, ինչպես իր, անհավատի, մասին է խոսվում սուրբ գրքում, ապա նրան վաղուց արդեն կդատեին ազգամիջյան ատելության բորբոքման համար: Բրիտանացի դերասանը կտրուկ արտահայտություններով դատապարտել է հասարակ հոլանդացիների լռությունը, որոնք նրա խոսքերով, ինչպես եւ կառավարությունը, քաղաքական վերնախավն ու մյուս շրջանակները պատրաստ են ճանաչել իսլամի որպես առաջնային կրոնի դերը, որի քննադատությունը պետք է հետապնդվի օրենքով: «Խայտառակություն Հոլանդիային», հենց այսպես է բնութագրում երկրում կատարվողը Քենդալլը, հաղորդում է MIGnews.com-ը: Նիդերլանդների դատարանը սկսելէ աջակողմյան պատգամավոր Գերտ Վիլդերսի գործով դատավարությունը, որը նկարահանել էր կարճամետրաժ «Ֆիթնա» ֆիլմը, որտեղ Ղուրանին է մեղադրում բռնություն հրահարելու մեջ: Վիլդերսը օրենքի առջեւ կկանգնի իր հակաիսլամական մեկնաբանությունների համար: Հունվարի 21-ին նման որոշում է կայացրել Ամստերդամի վճռաբեկ դատարանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |