ԱՀԿ ղեկավար․ Դեռ չեմ տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը

ԱՀԿ ղեկավար․ Դեռ չեմ տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ դեռ չի տեսնում կորոնավիրուսի պանդեմիայի պիկը, փոխանցում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ նախորդ հանգստյան օրերին ԱՀԿ-ն արձանագրել է վարակի 400,000-ից ավելի նոր դեպք։ Նման պարագայում ԱՀԿ-ն կարող է եզրակացնել, որ համաճարակի տեպերն արագացել են, իսկ «աշխարհն ակնհայտորեն չի հասել պանդեմիայի պիկին»:

Հուլիսի 3-ին կազմակերպությունը կոչ էր արել երկրներին հրաժարվել կորոնավիրուսի դեմ հաղթանակ տարածի պատրանքներից և շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի կանխարգելման համար։

«Մարդիկ պետք է արթնանան։ Թվերը չեն խաբում»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 11․8 մլն մարդու մոտ։ Վարակակիրների ամենամեծ թիվ ԱՄՆ-ում է՝ 3 մլն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---