Իրանում Covid-19-ի տարածման տեմպը կտրուկ աճել է![]() 8 հուլիսի 2020 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Իրանում սահմանափակումների՝ ապրիլի կեսերին սկսված աստիճանական թուլացումից հետո կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի և մահերի թիվը կտրուկ աճում է։ Ներկայումս վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան մարտ ամսին։ Հուլիսի 8-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով է վարակվել 248,379 մարդ, նրանցից 12,084-ը մահացել են։ Վիրուսից առողջացել է 201,330 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է 3309 մարդ։ Ընդհանուր թեստավորվել է 1,872,391 մարդ։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։ Հուլիսի 5-ից 21-ը հասարակական վայրերում դիմակ դնելը պարտադիր է։ Քննարկվում է նաև այլ սահմանափակումներ մտցնելու հարցը։ Իրանի գլխավոր համաճարակաբանը թվերի աճը բացատրում է թույլ արտահայտված ախտանիշերով և առանց ախտանշան վարակվածներին հայտնաբերելու իրենց հաջողություններով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |