Մոնղոլիայում ժանտախտի պատճառով ՌԴ սահմանակից շրջաններում սկսել են որսալ կրծողներին 8 հուլիսի 2020 - 19:43 AMT PanARMENIAN.Net - «Ռոսպոտրեբնադզորը» կրծողների դեմ միջոցներ է ձեռնարկում ՌԴ Բուրյաթիայի հանրապետության Մոնղոլիային սահմանակից շրջաններում՝ Մոնղոլիայում այտուցային ժանտախտի դեպքերի պատճառով։ Մանր մկնակերպ կրծողների որսը նախատեսված է Մոնղոլիայից այտուցային ժանտախտի ներթափանցումը կանխելու գործողությունների օպերատիվ պլանով։ Այդ մասին ասել են սանիտարական գերատեսչությունում, գրում է «Վեդոմոստին»։ Ավելի վաղ Բուրյաթիայում անցկացված ժանտախտի հարուցիչի հակագենի առկայության հետազոտությունները բացասական արդյունք են ցույց տվել։ Մոնղոլիայում ժանտախտի ակտիվ բնական օջախներ կան, իսկ ՌԴ-ին սահմանակից շրջաններում գրանցվում են այդ հիվանդության եզակի դեպքեր, որոնք կապված են, որպես կանոն, սննդի մեջ արջամկան հում մսի և ներքին օրգանների օգտագործման հետ։ Նշվել է, որ Մոնղոլիայից և Չինաստանից ՌԴ ժանտախտի ներթափանցման հավանականությունը փոքր է, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանները փակ են։ Սակայն, կա Տուվայից, Ալթայից և Անդրբայկալյան երկրամասից վարակի տարածման վտանգ, որտեղ ևս կան ժանտախտի բնական ակտիվ օջախներ։ Հուլիսի 6-ին չինական ԶԼՄ-ները հայտնել են Մոնղոլիայի արևմուտքում 15-ամյա դեռահասի մոտ ժանտախտի ախտորոշման մասին։ Նա արջամկան միս էր կերել։ Ավելի վաղ 2 դեպք էր գրանցվել Մոնղոլիայի արևմուտքում և մեկ դեպք՝ չինական Ներքին Մոնղոլիայում։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |