ՀՀ-ում կորոնավիրուսային վիճակը կայուն է, բայց ծանր․ Նոր ԲԿ-ներ են ծավալվում 9 հուլիսի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի վիճակը կայուն է, բայց ծանր, չկա բացասական միտում, սակայն բացակայում է նաև դրականը, երկրում շարունակվում է հիվանդանոցների ծավալումը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ տանն իրենց բուժման հերթին սպասող քաղաքացիներ արդեն մի քանի օր է չկան, 13 հոգի սպասում է կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ տեղափոխվելուն։ «Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցողներին այն մատուցվում է, համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ նոր մարտահրավերը մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար։ Մենք պետք է շարունակենք ծավալված բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը, մոտակա շաբաթներին ու ամիսներին կլինեն նոր ծավալումներ»,-ասել է Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ ամբողջությամբ ծավալված է Սպիտակի ԲԿ-ն, 120 մահճակալը գրեթե ամբողջությամբ զբաղված է։ Սպասվում է, որ վերջնական կծավալվի նաև Մարտունու ԲԿ-ն։ Թորոսյանի խոսքով՝ ծավալման սպասող վերակենդանացման 3 բաժանմունք կա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, «Միքայելյան վիրաբուժության» կենտրոնում և Էրեբունի ԲԿ-ում։ Մոտ մեկ շաբաթից ամբողջությամբ կծավալվի Էրեբունի ԲԿ-ն, ինչը թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել մոտ 25 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունք՝ գործող 50 մահճակալանոցն ամբողջությամբ կորոնավիրուսից բուժվողներին տրամադրելով։ Թորոսյանը նշել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության կենտրոնի ծավալումներն արագ չեն լինի, դրանք զրոյից են ստեղծվում, իսկ նախնական ժամկետով պատրաստ կլինեն մինչև սեպտեմբեր։ Նախարարի խոսքով՝ կան կանխատեսումներ, որ աշնանը կարող է վարակի բռնկում լինել, նման պարագայում այդ երկու ծավալված ԲԿ-ների ռեսուրսներն անհրաժեշտ կլինեն։ Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,346-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 535 դեպք կա, այլ պատճառով՝ 170։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,641 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |