Համաձայնություն կա․ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերակառուցվի բնօրինակի պես 9 հուլիսի 2020 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը կվերակառուցվի այնպես, ինչպես հրդեհից առաջ էր, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նորանշանակ նախարար Ռոզլին Բաշլոն` նշելով, որ այդ թեմայով կարևոր փոխհամաձայնություն կա, փոխանցում է Urban Fusions-ը: Նախարարը նշել է, որ թեմայի վերաբերյալ փոխհամաձայնություն կա հանրային կարծիքի և որոշում կայացնողների միջև։ Այնուամենայնիվ, Բաշլոն նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է երկրի ղեկավար Էմանուել Մակրոնը։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր, որ տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում։ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր 2019-ի ապրիլի 15-ին։ Մոտ 850 տարվա գոթական տաճարի տանիքն ամբողջությամբ այրվել էր։ 2019-ին առաջարկվել էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին ջերմոց կառուցել։ Նախագծով առաջարկվում էր տաճարի առաստաղն ու աշտարակը վերականգնել ապակյա կոնստրուկցիաներով: Ընթերցեք նաև․ Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին առաջարկվում է ջերմոց կառուցել Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |