Թորոսյան․ Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի13 հուլիսի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված , այդ առումով շատ փոքր դրական դինամիկա կա։ Թորոսյանը նշել է, որ չկա տանը հոսպիտալացման սպասող որևէ քաղաքացի, սակայն 1 հոգի սպասում է կորոնավիրուսի բուժմամբ չզբաղվող հիվանդանոցից դեպի այլ ԲԿ տեղափոխվելուն։ Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |