«Մարի Իզմիրլյան» մանկատանը վարակի օջախը վերացված է․ Նոր դեպքեր չկան13 հուլիսի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Մարի Իզմիրլյան» մանկատան կորոնավիրուսային համաճարակի օջախը վերացված է, անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը, սաների և անձնակազմի մոտ նոր դեպքեր չեն արձանագրվել, փոխանցում են «Արաբկիր» բժշկական համալիրից։ Մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր վարակման 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։ Հունիսի 30-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են։ «Արաբկիր» ԲՀ-ից նշել են նաև, որ վարակի առաջին դեպքից հետո արագ արձագանքել են, ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը տեղում` հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ` վարակի տարածումը կանխարգելելու համար։ Ստացիոնար բուժման կարիք ունեցողները ստացիոներ բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում։ Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառներով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |